Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՅԴ-ա­կան ե­րի­տա­սարդ­նե­րը կշա­րու­նա­կեն պա­հան­ջել ԿԳՄՍ նա­խա­րա­րի հրա­ժա­րա­կա­նը

ՀՅԴ-ա­կան ե­րի­տա­սարդ­նե­րը կշա­րու­նա­կեն պա­հան­ջել ԿԳՄՍ նա­խա­րա­րի հրա­ժա­րա­կա­նը
14.02.2020 | 00:59
Կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջող դաշ­նակ­ցա­կան ե­րի­տա­սարդ­նե­րի պա­սի­վու­թյու­նը ժա­մա­նա­կա­վոր է: Բու­հե­րում հայ­րե­նա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի դա­սա­վանդ­ման ոչ պար­տա­դիր ձևա­չա­փի դեմ պայ­քա­րող­նե­րը չեն նա­հան­ջե­լու: ՀՅԴ-ին մոտ կանգ­նած աղ­բյուր­նե­րը հայտ­նում են, որ ե­րի­տա­սարդ­ներն այժմ սպա­սում են Ազ­գա­յին ժո­ղո­վում «Բար­ձրա­գույն կր­թու­թյան մա­սին» օ­րեն­քի քն­նարկ­մա­նը, ին­չից հե­տո կհաս­կա­նան՝ ինչ­պես վար­վել:
«Մտա­դիր եք մաս­նակ­ցե՞լ այդ քն­նար­կում­նե­րին»,- հարց­րինք ՀՅԴ-ա­կան­նե­րից մե­կին: «Հայ­րե­նա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի ու­սու­ցու­մը ե­թե պար­տա­դի­րից դառ­նա «ըստ հա­յե­ցո­ղու­թյան», ա­պա կշա­րու­նա­կենք մեր պայ­քա­րը՝ դա­սա­դուլ­նե­րի, նս­տա­ցույ­ցե­րի և այլ­նի տես­քով: Ի­րա­կա­նում մեզ հա­մար ո­լոր­տի քա­ղա­քա­կա­նու­թյունն է ամ­բող­ջու­թյամբ խնդ­րա­հա­րույց: Հետևա­բար մեր պայ­քա­րը շա­րու­նակ­վե­լու է այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ ո­լոր­տի քա­ղա­քա­կա­նու­թյունն ամ­բող­ջու­թյամբ չի բխում ազ­գա­յին և պե­տա­կան շա­հե­րից»,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը։
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 5627

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ